Ալիևը հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող нախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի և կազմակերպության այլ մեխանիզմների պաշտոնական վերացման օգտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում մի շարք մեխանիզմների պաշտոնական վերացումը, որոնք ՛՛անցյալի մասունքներ են՛՛, մասնավորապես՝ այնպիսի ՛՛բացարձակ չգործող կառույցների՛՛ (չակերտները-խմբ.), ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՛՛,-զրույցի մանրամասները մեջբերում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուջեն կարող է օգտագործվել ավելի կարևոր նախագծերի համար:
Ադրբեջանի առաջնորդը նաև հայտարարել է, որ ՛՛ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է՛՛, և Ադրբեջանն ապահովել է ՛՛իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՛՛:
՛՛Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը ՛՛երկկողմ բնույթ է կրում՛՛, - հավելել են մամուլի ծառայությունում: