հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ալիևն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

Ալիևն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Այս մասին այսօր ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից՝ այն տարածաշրջանային և՛ գլոբալ նշանակություն, և՛ ազդեցություն է ունենալու։

Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ արտահայտությունը, նման արտահայտություն փաստաթղթերում չկա և երբեք չի եղել։

Իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ նկատի ունի այդ խոսույթն օգտագործելիս, որովհետեւ Հայաստանյան իրականությունում դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է աասոցացվում։ Մենք օգոստոսի ութին հստակ խոսույթ ենք հաաձայնեցրել։

Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին, չեմ հասկանում՝ որն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ տեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք չի պարգեւո՞ւմ. ինձ օրինակ պարգեւում է։

Այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ և այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում և ընկալում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ՝ ի հեճոուկս ձեռք բերված պայմանավորվածությունների՛՛,-ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: