երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Ալեն Սիմոնյանը ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են նաեւ Ազգային ժողովի շենքում` ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններինվ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: