չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյայի հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ

Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյայի հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է Հարությունյանը։

  • Կիսվել: