ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

Նիստը մեկնարկել է համատեղ լուսանկարվելու արարողությամբ, որից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին։

Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։

Նրա ուղերձում նշվել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կառույցների վերլուծական և կանխատեսման լուրջ ներուժը։

  • Կիսվել: