կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի և Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի և Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

Երկուստեք կարեւորվել է բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը Հայաստան-Սլովենիա հարաբերությունների ընդլայնման հարցում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին` հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում եւ նշել, որ ՀՀ-ն ապավինում է Սլովենիայի աջակցությանը միջազգային հարթակներում` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:

  • Կիսվել: