երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարևորվել է անհետ կորած համարվողների հարցը:

  • Կիսվել: