ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը համբուրեց Նաիրա Զոհրաբյանին և ծաղիկներ նվիրեց (լուսանկար)

Ալեն Սիմոնյանը համբուրեց Նաիրա Զոհրաբյանին և ծաղիկներ նվիրեց (լուսանկար)

Այսօր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն է։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին:

«Մենք հաճախ իրար հետ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, սակայն Ձեր փորձառությունը, գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի: Շնորհավոր, տիկին Զոհրաբյան, լավ եղեք»,-ասաց նա:

Հաջորդը ելույթ ունեցող իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր հերթին ասաց, որ չի իմացել այդ մասին, հակառակ դեպքում 3 ծաղիկ կգողանար, իսկ հիմա նվեր չունի:

  • Կիսվել: