չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Ալեն Սիմոնյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
 
 
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին:
 
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած համարվող անձանց խնդրին:

  • Կիսվել: