հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Քննարկվել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: