հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։

Հարցին՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք որեւէ հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ԱԽ քարտուղարը կրկնեց. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե պլաններում կա՞, որ դուք ևս այցելեք Բաքու, նա արձագանքեց. «Որեւէ այդպիսի քննարկում չկա»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաքու՝ ֆորում մասնակցելու նպտակով։

  • Կիսվել: