ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը
Բահրեյն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Էստոնիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:


