չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Աղոթելու ենք վերջնական համերաշխության համար․ Նարեկ Կարապետյան

Աղոթելու ենք վերջնական համերաշխության համար․ Նարեկ Կարապետյան

Աղոթելու ենք վերջնական համերաշխության համար, այս մասին Մայր Աթոռի մոտ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա մասնակցում է «Մեր ձևով» շարժման կողմից նախաձեռնած «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը:

Հավաքին մասնակցում են նաև Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, ընտանիքի անդամները։ Էջմիածնում են նաև ընդդիմադիր պատգամավորներ։

Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժումն այսօր հավաք է կազմակերպել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու։

  • Կիսվել: