երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աղի օգտագործման վերաբերյալ ռեֆորմը հումորի թեմա է դառնում, քանի որ ոչ բոլորը գիտեն, թե դա ինչ ազդեցություն է ունենում. Վարչապետ

Աղի օգտագործման վերաբերյալ ռեֆորմը հումորի թեմա է դառնում, քանի որ ոչ բոլորը գիտեն, թե դա ինչ ազդեցություն է ունենում. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդարձավ սննդի օբյեկտներում աղի օգտագործման արգելքի ռոֆորմին։

«Ես հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվելիք մեկ այլ ռեֆորմի հետ, որը վերաբերում է սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: 

Դա հումորի թեմա է դառնում, քանի որ ոչ բոլորը գիտեն, թե աղի օգտագործումը ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա: Երբ  ծխելու, աղի օգտագործման չափանիշով բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո  կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ»,- ասաց նա և նշեց, որ մեր առողջապահական բյուջեն ծախսում ենք այդ ուղղությամբ:

Նա ընդգծեց, թե տպավորթյուն ունի, որ կարծես քաղաքականություն են վարում մարդկանց անընդհատ մղում, խթանում են, որ նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն: 

« Ոչ, առողջ ապրելակերպը մեր ռազմավարական մոտեցումն է, հեշտ չէ, բայց մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ասաց նա:

  • Կիսվել: