հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում ներկայացրել է ՄԱԿ 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը

ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում ներկայացրել է ՄԱԿ 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով  նախարարական մակարդակի հարակից միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է խաղաղության և անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային գործընթացներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի խթանման շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

  • Կիսվել: