շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը, վերադարձնելով Ղարաբաղը, վերականգնել է պատմական արդարությունը. Ուզբեկստանի նախագահ

Ադրբեջանը, վերադարձնելով Ղարաբաղը, վերականգնել է պատմական արդարությունը. Ուզբեկստանի նախագահ

Պաշտոնական Տաշքենդը հետաքրքրություն է հայտնել Արցախում ավերված պատմական հուշարձանների վերականգնման վերաբերյալ, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը:

«Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին՝ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևին, և ադրբեջանական ժողովրդին Լեռնային Ղարաբաղի տարածքները վերադարձնելու և պատմական արդարությունը վերականգնելու կապակցությամբ: Ուզբեկստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի երկրի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը», – հայտարարել է Միրզիյոևը Թյուրքական խորհրդի գագաթնաժողովում:

Բացի այդ, Միրզիյոևը տնտեսական կապերի ամրապնդման շրջանակում առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության ռազմավարություն:

  • Կիսվել: