երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանը սպառնում է պետական ահաբեկչությամբ

Ադրբեջանը սպառնում է պետական ահաբեկչությամբ

Լիբանանից երկու հայ ընտանիքի Շուշիում բնակության հաստատելու մասին տեղեկատվությանն ադրբեջանական արձագանքը բացահայտեց այդ երկրի ահաբեկչական բնույթը:

,,Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը չեն դիտվի որպես խաղաղ բնակչություն, քանի որ ապրում են արտաքսված ադրբեջանցիների տներում,,- գրում է Բաքվի լրատվամիջոցը:

Այս բարբարոսական մոտեցումը երեւակում է Ադրբեջանի բուն նպատակադրվածությունը՝ ոչ թե խաղաղ կարգավորում, այլ Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջում եւ տարածքի բռնակցում: Այս իրողությունն անհապաղ պետք է ներկայացնել միջազգային հանրությանը:

 

  • Կիսվել: