երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է իր չհրահրված ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ․ Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է իր չհրահրված ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Ներքին Հանդի ուղղությամբ իրականացած սադրանքին, որի հետքանքով ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող է մահացել, կան վիրավորներ։

«Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր չհրահրված ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»,- ասված է գրառման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: