շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար․ Հաջիև

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար․ Հաջիև

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար, TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը:

Նրա խոսքով ՝ այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում: «Մենք լուրջ խոչընդոտներ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման համար», - ասել է Հաջիևը:

Միևնույն ժամանակ, նա Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցը գնահատել է որպես «խաղաղ օրակարգի առաջմղման արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն»:

Անդրադառնալով հարցին, թե երբ է նախատեսվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, նախագահի օգնականը նշել է, որ «այժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Բաքվին և Երևանին անհրաժեշտ է հետագա բանակցություններ վարել գործընթացն ավարտելու համար»:

Խոսելով Փարիզի կողմից Երեւանին ռազմական տեխնիկայի խմբաքանակի մատակարարման մասին ՝ Հաջիեւն ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի կառավարության նպատակները «դժվար է իմաստավորվել»։ «Այլ երկրներ չպետք է արտահանեն իրենց աշխարհաքաղաքական ինտրիգներն ու ներքաղաքական օրակարգը տարածաշրջան», - ընդգծել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: