ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը հուսալքված է. իսրայելցի մասնագետները ժամանել են Բաքու

Ադրբեջանը հուսալքված է. իսրայելցի մասնագետները ժամանել են Բաքու

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի սանձազերծած մարտերի ընթացքում, բացի կենդանի ուժից և տեխնիկայից, ադրբեջանական զինված ուժերը կորցրել են 13 ԱԹՍ, որոնց թվում է նաև «Hermes 900»-ը՝ ավելի քան 30 մլն դոլար արժողությամբ: Այս մասին ռուսական «Ռեալիստ» լրատվական գործակալությանն ասել է  Բաքվի բարձրաստիճան աղբյուրը:

«Ադրբեջանը, մեղմ ասած, հուսալքված է։ Հայկական զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են խոցել ոչ միայն ՀՕՊ համակարգերի, այլև այնպիսի հրաձգային զենքի օգնությամբ, ինչպիսին են «ПК»-ն կամ «ПКМ»-ն։

Ադրբեջանը հայցով դիմել է իսրայելական Elbit System-ին։ Բանակցություններ են տեղի ունեցել արտադրողի հետ, որոնց ընթացքում պաշտոնական Բաքուն խնդրել է ուղարկել մասնագետներ և օպերատորներ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, ինչպես և 2016 թ.ապրիլյան պատերազմի ժամանակ, ցանկանում է մարտում օգտագործել իսրայելցի մասնագետներին», - կարծում է աղբյուրը։

Իսրայելի համար հայկական զինված ուժերի կողմից ոչնչացրած այդպիսի քանակությամբ ԱԹՍ-ների կորուստն աննախադեպ է:

«Ռեալիստ» լրատվական գործակալության աղբյուրի տեղեկություններով, «Hermes 900»  արտադրող ընկերության իսրայելցի մասնագետներն արդեն ժամանել են Բաքու:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: