երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են, Նիկոլ Փաշինյանը տալիս է. Քոչարյան

Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են, Նիկոլ Փաշինյանը տալիս է. Քոչարյան

Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես՝ ամեն ինչ կորցնում ես, քո հայրենիքը կորցնում ես: Այս մասին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի կորստին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են, Նիկոլ Փաշինյանը տալիս է:

«Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով»,-ասել է Քոչարյանը:

Նշենք, որ հարցազրույցը հեռարձակվելու է վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 21։00-ին։

  • Կիսվել: