երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր կտեղադրի, ՀՀ-ն՝ նույնպես. Գրիգորյան

Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր կտեղադրի, ՀՀ-ն՝ նույնպես. Գրիգորյան

Ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 00։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու՝ իրականացնելով մաքսային և սահմանային հսկողություն։ Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նաև հայտնել է, որ  հայկական կողմը ևս այդ ճանապարհի վրա կտեղադրի մաքսակետեր։

Անդրադառնալով այլընտրանքային` Կապան-Տաթև ճանապարհին` Գրիգորյանն ասել է, որ այն արդեն պատրաստ է։
 
Նրա խոսքով` կարելի է ասել, որ այն անվտանգ շահագործվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր կլինի նաև բեռնափոխադրումներ իրականացնել։
 
ԱԽ քարտուղարը վստահեցրել է` Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ Նա հավելել է, որ դեպի Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները նույնպես բարեկարգվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: