հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը Հայաստանից միջանցք չի ուզում. Չավուշողլուն թող իր անունից խոսի. Միրզոյան

Ադրբեջանը Հայաստանից միջանցք չի ուզում. Չավուշողլուն թող իր անունից խոսի. Միրզոյան

Ադրբեջանի ներկայացուցիչները բանկցությունների ժամանակ չեն պնդում ՀՀ տարածքով Լաչինի միջանցքին համարժեք ճանապարհ ունենալու վրա, դրա մասին խոսք չկա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշողլուի այն պնդումը, որ «Զապգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է համարժեք կարգավիճակ ունենան»։

«Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում եւ չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որն իդենտիկ կլինի Լաչինի միջանցքին, կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի  միջանցքը: Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այդ բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից՝ ասի: Կրկնում եմ՝ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում: Չի էլ կարող որեւէ կողմ իրավացիոներն այդպիսի բան պնդել, որովհետեւ կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հետագայում բացվել են նաեւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ: Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ-ի հայության համար, եւ կա տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Այս համատեքստում խոսվում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ նոր կապուղու մասին: Այս առումով մեր դիրքորոշումը չի փոխվել. Բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: