երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտի համալսարանում դիվանագիտական կորպուսի առջև, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք նայում ենք դեպի խաղաղությամբ լի ապագա՝ Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Հաջիևը:

Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերությունները Ադրբեջանի համար թիվ մեկ առաջնահերթությունն են։

 

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ պատերազմական վիճակի պատճառով դա չէր կարող իրականացվել լիարժեքորեն։

«Սակայն այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ»,- հավելել է նախագահի օգնականը։

  • Կիսվել: