ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են

Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են

Ադրբեջանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

1606 տեղական խորհուրդների ավելի քան 15 հազար պատգամավորական տեղերի համար 40 հազարից ավելի թեկնածուներ են պայքարում: Առաջադրվածների մեծ մասը ներկայացնում է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ինչպես նաև իշխանությունների վերահսկողության տակ գործող մյուս քաղաքական ուժերը։
 
Քվեարկության մեկնարկից քիչ անց անկախ թեկնածուները և իրավապաշտպանները տեղեկություններ սկսեցին տարածել: Քվեարկության ընթացքում առավել հաճախ նկատվող խախտումներ են «կարուսելը», լցոնումները և դիտորդներին տեղամասերից հեռացնելը:

  • Կիսվել: