Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ից ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հղել։
Պատճառը Կիևի գիշերային հրթիռակոծության ժամանակ Ադրբեջանի դեսպանության շենքի տարածք ռուսական «Իսկանդերի» մնացորդների ընկնելն է, որը վնասներ է առաջացրել, նշում է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով դեսպանատան տարածքի ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են ծառայողական մեքենաներ և դեսպանատան շենքը։


