երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է. Ալեն Սիմոնյան

Հռչակագրի ընդունումն ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղություն արդեն հաստատված է, չնայած դրան՝ շարունակում են չլուծված մնալ մարդասիրական մի շարք խնդիրներ։ Այս մասին  ԱԺ–ում Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի մեկնարկին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար հարց. առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտումը»,– ասել է Ալեն Սիմոնյանը։ 

Նա նաև անդրադարձավ Արևելյան գործընկերությանը՝ ընդգծելով Եվրանեսթը կարևոր հարթակ է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար։

«Արագ տեմպերով ընթանում է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը»,- ընդգծեց Սիմոնյանը։

 

  • Կիսվել: