շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն ՄԽ համանախագահ նշանակի, թե չնշանակի. Մարուքյան

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն ՄԽ համանախագահ նշանակի, թե չնշանակի. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի...

Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:

Այսինքն, արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:

Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ նշելով, որ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:

  • Կիսվել: