ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե ոչ. Մարուքյան

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե ոչ. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի:

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի…

Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է։

Այսինքն, արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:
Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է Մարությանը:

  • Կիսվել: