Ադրբեջանն «Զանգեզուրի միջանցք» տերմինն օգտագործում է իր տարածքը նկարագրելու համար․ ՀՀ վարչապետ
Եթե Ադրբեջանն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, նրանք խոսում են իրենց տարածքի մասին, որովհետև չեն կարող այն օգտագործել մեր տարածքի նկատմամբ։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, խաղաղությունը նշանակում է, որ Հայաստանից մարդիկ կարող են մեքենաներով մեկնել Բաքու, իսկ Ադրբեջանից մարդիկ կարող են գալ Հայաստան, այդ թվում՝ Երևան։ «Իսկ եթե խոսքը վերաբերում է ուրիշ բանի, ապա այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար»,— նշել է նա։ Փաշինյանը պարզաբանել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հրաժարվեն նման մոտեցումից։


