շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Սիմոնյան

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը. Սիմոնյան

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը: Այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստի ժամանակ ասել էՀայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Տեսակոնֆերանսի ժամանակ նա նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, պետք է սկսվեր հումանիտար բնույթի կարևոր խնդիրների լուծումը, սակայն մինչև այսօր ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետի կատարմանը։

՛՛Այդ հայտարարության 8-րդ կետը նախատեսում է՝ մեջբերում եմ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց, նաև զոհվածների դիերի փոխանակում»։ Այդ պրոցեսը պետք է սկսվեր հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, մինչդեռ մենք խոր ցավով ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է հրատապ լուծում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և մյուս անձանց շուտափույթ վերադարձը տուն, ինչը համապատասխանում է Ժնևյան կոնվենցիայի պահանջներին՛՛,-ասել է Սիմոնյանը:

 
Հիշեցնենք, որ միևնույն վեհաժողովի ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ասել է, որ ՛՛ԼՂ-ում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում՛՛:

  • Կիսվել: