երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվի հայերի ջարդի վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվի հայերի ջարդի վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմն իբրև թե ՛՛խեղաթյուրում է՛՛ Բաքվի հայերի ջարդերի վերաբերյալ փաստերը:

Ըստ ԱՊԱ-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն այսպիսով պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:

Հաջիզադեի խոսքով՝ Հայաստանն իբրև թե ՛՛փորձում է կոծկել ադրբեջանցիների դեմ համակարգային էթնիկ զտումների իր քաղաքականությունը՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել՝ նշելով. ՛՛34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: