ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: