Ադրբեջանի քաղաքական գործիչները և ՀՀ նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում ՀՀ-ին, ինչը չափազանց անընդունելի է. Սարգիս Խանդանյան
«Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերամզի և պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները»,-ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարաություններին բանակցային գործընթացի վերաբերյալ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով ՀՀ-ին մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում, և Սերժ Սարգսյանը: Ադրբեջանի պետական, քաղաքական գործիչները և ՀՀ նախկին նախագահները նույն մեղադրանքներ են հնչեցնում ՀՀ-ին, ինչը չափազանց անընդունելի է: ՀՀ-ն, բնականաբար, չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաև ակնհայտորեն այդ բանակցությունների համար շատ փոքր տարածք է եղել ՀՀ-ի համար, շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարատարապետություն էր հյուսվել և ՀՀ-ում դրա հակառակը ներկայացվել, որ բարդ էր այդ տարածքի մեջ մանևրել և դրան զուգահեռ փոխվել էր ուժերի բալանսը: Կար բանակցային ժառանգություն և տրամաբանություն, որը բերել և կանգնեցել էր բանակցությունները, բայց կար կտրուկ տարբերվող հանրային ընկալում»,- նշեց Խանդանյանը:


