երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանի քաղաքացիները պետք է իրենց մաշկի վրա զգան իրենց իշխանությունների որոշումների ողջ հետևանքները. Աբրահամյան

Ադրբեջանի քաղաքացիները պետք է իրենց մաշկի վրա զգան իրենց իշխանությունների որոշումների ողջ հետևանքները. Աբրահամյան

Ադրբեջանը կարծես մտադիր չէ հետ կանգնել բնակավայրերը թիրախավորելու իր սկզբունքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

՛՛Սա մեզ ստիպում է արագ լուծումների գալ՝ հասկանալ, թե ինչպես պետք է Ադրբեջանի խորքում ցավոտ հարվածներ հասցնել, որպեսզի զսպենք մեր բնակավայրերի խոցումները։

Զերծ կմնամ դիվանագիտական որակումներից, բայց պետք է ասեմ՝ Ադրբեջանի քաղաքացիները պետք է իրենց մաշկի վրա զգան իրենց իշխանությունների որոշումների ողջ հետևանքները։ Այլ տարբերակ չկա՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: