շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»

Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ ՛՛Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին՝ մղելով նոր պատերազմի՛՛։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը:

Նա նշել է, որ Ֆրանսիան ՛՛փորձում է իրագործել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը՛՛։

Նագիևի խոսքով՝ ՛՛Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով տարբեր անձանց ներգրավում է գաղտնի համագործակցության մեջ, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության՛՛։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է. ՛՛Պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտեց այդ գործունեությունը, անհապաղ և օպերատիվ կերպով ձեռնարկելով անհրաժեշտ և համարժեք քայլեր, հետագայում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մեր պետության անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու և ճնշելու ուղղությամբ, իսկ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի կլինի։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին և մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների բոլոր հնարավոր սցենարներում չպետք է կորցնել զգոնությունը հուսալի անվտանգության հարցերում՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: