երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել սահմնային իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել սահմնային իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել սահմնային իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։

՛՛Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է ՛՛կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև կրակային այլ ծանր միջոցների կենտրոնացում և ՀՀ զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ՛՛ (չակերտները-խմբ.):

Վերջին օրերին Հայաստանում դրսևորվում է Ադրբեջանին պատերազմով սպառնացող ՛՛ռևանշիստական ուժերի ակտիվացում՛՛, բարձր մակարդակի է հասել մեր երկրի դեմ ՛՛ագրեսիվ հռետորաբանությունը՛՛, աճել է ՛՛սադրիչ տեղեկատվության քանակը՛՛, որը ծառայում է տեղեկատվական տարածքում իրավիճակի սրմանը՝ ՛՛սադրանքի փորձերին նախապատրաստվելու նպատակով՛՛ (չակերտները-խմբ.)։

Զգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ՛՛ (չակերտները-խմբ.) ռազմական սադրանքի ցանկացած փորձ՛՛ վճռականորեն կկասեցվի ադրբեջանական բանակի կողմից:

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: