չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»․ ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրադրությանը»:

«Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»՝ կրկին հորդորելով ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ:

  • Կիսվել: