ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ադրբեջանի հետ քննարկում ենք «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը. Միրզոյան

Ադրբեջանի հետ քննարկում ենք «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը. Միրզոյան

Մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք «3+3» ձևաչափով հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իրականում գիտեք՝ մենք առիթ ունեցել ենք ասելու, որ մենք այդ ձևաչափը շատ կարևորում ենք: Ընդհանրապես մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, մենք եվրասիական ինտեգրացիայի մաս ենք, բայց երբեք սա չի պակաս կարևոր դարձնում մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Բոլոր մայրաքաղաքներում հանդիպումներ իրականացնելուց հետո այժմ մեր և Ադրբեջանինն է հերթը հյուրընկալելու նախարարական ձևաչափով հանդիպումը: Մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը: Իհարկե, եթե մի բան հասնում է մեր և Ադրբեջանի քննարկմանը, իրեն առանձին վակուումով դիտարկելը մի քիչ դժվար է, ուզած-չուզած որևէ կերպ շաղկապվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերի»:

  • Կիսվել: