հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է ԵՄ-ի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։

ԵՄ-ն կարևոր դեր է խաղում հետկոնֆլիկտային շրջանում: Մենք ողջունում ենք Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին` Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների երեք հանդիպումների համար՝ լուծելու հարցեր Հարավային Կովկասի անվտանգ զարգացման և բարգավաճման ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: