«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Տավուշում Հայաստանի հետ սահմանի սահմանազատում սկսելու առաջարկը եղել է Բաքվից, հայտնում է Ինտեֆաքսը:
Նրա կարծիքով՝ այսօր ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված՛՛:
Ընդ որում, Ալիևը նշել է, որ երկու կողմերն էլ ՛՛կառուցողական մոտեցում են ցուցաբերել այդ հարցում՛՛։