երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

՛՛Վճռականորեն մերժում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ մտքերը, թե իբր Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ապօրինի շրջափակում է կիրառել Ադրբեջանի Լաչինի ճանապարհի վրա՛՛: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունից նաև նշել են, որ, ՛՛չնայած երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով անձանց թափանցիկ և անվտանգ անցման համար համապատասխան պայմաններ ստեղծմանը՛՛,  հունիսի 15-ին ՛՛Հայաստանի զինված ուժերի սադրանքը խանգարել է Լաչինի սահմանային անցակետով անվտանգ անցումը՛՛:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՛՛հայկական կողմը դիմում է նման սադրանքների՝ 2020 թվականից հետո զրկվելով Լաչինի ճանապարհին ապօրինի գործելու հնարավորությունից՛՛:

Բացի այդ՝ նախարարությունը կեղծավորության օրինակ է անվանել Ադրբեջանին ուղղված՝ Հայաստանի մեղադրանքները՝ կապված էթնիկ զտումների հետ։ Ընդգծվել է, որ ՛՛գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հենց Հայաստանն է թիրախավորել խաղաղ բնակչությանը, էթնիկ զտումներ է իրականացրել մոտ 1 միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, ջարդեր իրականացրել և իր ռազմական սադրանքներով թույլ չի տալիս նրանց արժանապատվորեն և ապահով վերադառնալ իրենց հողերը՛՛։

Անդրադառնալով Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը՝ ԱԳՆ-ից նշել են. ՛՛Միջազգային մեխանիզմի կիրառման կոչերի առնչությամբ Ադրբեջանի՝ Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների հետ երկխոսության և այդ շրջանակներում հայազգի բնակիչների իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման կոչերի հետ կապված՝ մենք ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ հայազգի բնակիչների հետ երկխոսությունը, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակներում Ադրբեջանի տարածքում բնակվող անձանց իրավունքների ու ազատությունների ապահովման հարցը Ադրբեջանի ներքին գործն է՛՛:

  • Կիսվել: