կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ ընդունել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիին, որը նրան է հանձնել հավատարմագրերի պատճենները:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները՛՛,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ նշվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև մի շարք ուղղություններով համագործակցության ՛՛պատմական հարաբերությունների՛՛ կարևորությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ փոխադարձ շահերի շրջանակներում:

՛՛Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղ գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շահագրգիռ կողմ է՛՛,-ասվում է հաղորդագրությա մեջ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: