երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել խիստ գաղտնի պայմաններում,  օդանավակայանի աշխատակիցները չեն իմացել այդ մասին

Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել խիստ գաղտնի պայմաններում, օդանավակայանի աշխատակիցները չեն իմացել այդ մասին

Բաքվից երեկ կեսօրին ինքնաթիռ է ժամանել Երևան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը նախապատրաստվելու համար։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական ինքանթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանակավայանում։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը թռավ դեպի Երևան և անվտանգ վայրէջք կատարեց Հայաստանի մայրաքաղաքում»,-նշել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը :

Նրա խոսքով՝ Երևանի օդանավակայանի աշխատակիցները զարմացել են, երբ տեսել են վայրէջք կատարած ադրբեջանական ինքնաթիռը։ «Նրանք ժամանման մասին որևէ տեղեկություն չեն ունեցել, քանի որ այն նախատեսված էր հատուկ չվերթ կատարելու համար»,-ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Երևան ժամանած ադրբեջանցի քաղաքագետը։



Նա նշել է, որ շատ է մասնակցել հայերի մասնակցությամբ տարբեր միջոցառումների, բայց առաջին անգամն է, որ միջոցառումը կազմակերպվել է միայն հայկական ու ադրբեջանական կողմերի ջանքերով, երրորդ կողմ չկա։

Ադրբեջանցի քաղաքագետը հայտնել է, որ զրույց է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական խմբի անդամները զբոսնել են Երևանում։

  • Կիսվել: