ԱԱԾ, ՊՊԾ, Քաղավիացիայի վարչություն, ԱԺ... մնաց բախտ բացողին դիմեմ, հարցնեմ՝ ոնց են այդ տեսանյութերը հայտնվում նույն կայքում. Մանուկյան
«Ազգային ժողովի միջանցքներում ամեն քայլափոխի տեսախցիկներ են։ ԱԺ սերվերն ամենապաշտպանված բանն է, չէ՞»,- ԱԺ-ում «Կիբեռանվտանգության մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ մի քանի պատմություն կներկայացնի՝ «իմանալու մեր գլխի գալիքն ամեն վայրկյան, երբ որ քաղաքական իշխանությունը որոշի՝ ինչպես է լինում»։
Նա հիշեցրեց հանգուցյալ Մհեր Սահակյանի միջադեպն ԱԺ-ում, ապա նշեց, որ միջադեպից 3 ժամ անց ՀՀ ամենապաշտպանված սերվերից՝ ԱԺ սերվերից, տեսանյութը հայտնվում է մի կայքում։
«Կամ՝ օրինակ, մեկ էլ որոշում են, պայմանական պետք է ասեն ՝ Գեղամ Մանուկյանն այսօր թռել է Մոսկվա։ Ֆոտոները հայտնվում են որտե՞ղ՝ էլի նույն կայքում։
ԱԱԾ, ՊՊԾ, Քաղավիացիայի վարչություն, ԱԺ աշխատակազմ, մնաց բախտ բացողին դիմեմ, հարցնեմ՝ լավ, ոնց են այդ տեսանյութերը հայտնվում այդ կայքում։ Քար լռություն։
Այդ բոլոր տեսանյութերը հայտնվում են մի կայքում... վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան»,- ասաց Գ. Մանուկյանը։



