հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ արձագանքը` Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու և անձնագիրն առգրավելու մասին

ԱԱԾ արձագանքը` Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու և անձնագիրն առգրավելու մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Ֆրանկ Փափազյանը օրերս հայտարարեց, որ իր մուտքն արգելված է Հայաստանի Հանրապետություն և առգրավվել է նրա անձնագիրը։

Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ հասկանալու, թե ի՞նչ պատճառաբանությամբ է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան, ի՞նչ ժամկետներ են սահմանված արգելքի համար, ե՞րբ կկարողանա Մուրադ Փափազյանը մուտք ունենալ Հայաստան։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ դա Մուրադ Փափազյանի անձնական գաղտնիքն է.

«Տեղեկությունը խախտում է Մուրադ Փափազյանի անձնական կյանքի գաղտնիությունը, ուստի հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, տեղեկատվություն չի կարող տրամադրվել»։

Նկատենք, սակայն, որ Մուրադ Փափազյանն ինքն էր հանրայնացրել իր՝ մուտքի արգելքի մասին տեղեկությունը։

 

  • Կիսվել: