5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ․ Արամ Սարգսյանը
5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ, կարծում է Արամ Զավենի Սարգսյանը։
Դիլիջանում քարոզարշավի ժամանակ «Հանրաետություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն ասաց` ինչպես է դա հնարավոր, և ինչ է պետք, որ խաղաղությունը հավերժ մնա։
«Հայաստանն ունի հանքային ռեսուրսների մեծ պաշար` ոսկի, պղինծ, մոլիբդեն։ Այս ամենը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները համախմբելով հնարավոր է բյուջեն կրկնապատկել, քառապատկել, հնգապատկել ու 5 տարի հետո ունենալ մինչև 45 մլրդ բյուջե, ինչը 2 անգամ ավելի է Ադրբեջանի բյուջեից։ Հենց այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կստորագրի խաղաղության պայմանագիրը, ու մեզ հետ հետ չի խոսի անկլավներից, Սահմանադրության փոփոխության հանրաքվե անելուց, որովհետև կհասկանա` պատերազմի դեպքում համարժեք պատասխան կստանա»,–պնդեց նա։


