երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների. Անդրանիկ Քոչարյան

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների. Անդրանիկ Քոչարյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների:  Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք հիմա Ազգային ժողովի աշխատակազմի հետ պայմանավորվել ենք, որ 16 հազար էջից բաղկացած նյութերը պետք է տեղափոխվեն 1-ին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական կառույցներին, որոնք դրանք ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան՝ Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն»,- ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: