չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
4000-ից ավելի մարդ դիմել են, որ ընդունվեն ԲՀԿ․ Արման Աբովյանը հակադարձում է ԲՀԿ-ն լքելու լուրերին

4000-ից ավելի մարդ դիմել են, որ ընդունվեն ԲՀԿ․ Արման Աբովյանը հակադարձում է ԲՀԿ-ն լքելու լուրերին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը «տեղեկատվական կեղտոտ գրոհ» է որակում համացանցում այն տեսանյութի տարածումը, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ անդամատոմսերը շպրտում՝ հայտարարելով ԲՀԿ-ից հեռանալու մասին։

Ըստ Աբովյանի, այդ տեղեկությունների տարածումը կանխատեսելի էր և տեղավորվում է «կոշտ հակահարվածի, վարկաբեկման մեթոդաբանության մեջ»։

Աբովյանը, սակայն, ասաց, որ տեղեկություն չունի՝ արդյոք մարդիկ դուրս են գալիս ԲՀԿ-ից, բայց գիտի մի բան՝ այսօր հերթ են կանգնում ԲՀԿ մտնելու համար։ «Ձեզ ավելին ասեմ, այս օրերի ընթացքում եթե չեմ սխալվում, 4000-ից ավելի մարդ դիմել են, որ ընդունվեն ԲՀԿ։ Մարդիկ զանգում են, աջակցում են, որովհետև այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի ու նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ դա գլոբալ, պետական խնդիր է։ Այն ճանապարհը, որը ընտրել են ՀՀ իշխանությունները, տանում են դեպի կոլապս», -հայտարարեց Աբովյանը։ Այդուհանդերձ, սցենարների զարգացումը բազմաթիվ են, և ըստ Աբովյանի, ճշմարտությունը կհաղթի։

  • Կիսվել: