հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
2026թ. խորհրդարանական ընտրություններում նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն. Փաշինյան

2026թ. խորհրդարանական ընտրություններում նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն. Փաշինյան

2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ  Փաշինյանը:

«Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ավելացրել է նա:

«Ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ զզվել են նախկին-ներկա բանավեճերից, քննարկումներից, և էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները, ցավոք, հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից:

Մենք նաև կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է, այնուամենայնիվ, արդեն դուրս գանք այս տրամաբանությունից, և քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի, առավել ևս՝ քաղաքական քննարկումների բովանդակության մեջ:

Հիմա դուք կասեք՝ ես էլ եմ այդ գործով զբաղվել: Ճիշտ կասեք: Դրա համար էլ ես կիրակի օրերին գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- ասաց նա:

  • Կիսվել: